jkjhkjhkj

15-09-2023 13:00 180

Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ։ Նման դիրքորոշում է հայտնել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ում(նախկինում «Թվիթեր») կատարած գրառմամբ:

«Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, որի արդյունքում ունեցանք ավելի քան 200 զոհ ու բազմաթիվ վիրավորներ: Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 150 քառ. կմ օկուպացված է»,-գրել է Մարուքյանը:

Նա ընդգծել է՝ չնայած միջազգային հանրության պահանջներին՝ Ադրբեջանի զինված ուժերը դուրս չեն բերվել օկուպացված տարածքներից: Հատուկ հանձնարարություններով դեսպանը հիշեցրել է՝ երկու օր առաջ գնահատելով խաղաղության գործընթացի արդյունքները՝ ինքը խոսել է վստահության ամրապնդման քայլերի մասին։

«Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ։ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հեռանան ՀՀ ինքնիշխան տարածքից, և ադրբեջանական բանտերից պետք է ազատ արձակվեն բոլոր ռազմագերիները ու այլ պահվող անձինք»,-շեշտել է Մարուքյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր