Երիտասարդների մի խումբ շրջում է երեւանյան բուհերում եւ կոչ անում դասադուլի դուրս գալ: Նրանք շրջում են ԵՊՀ մասնաշենքերում եւ վանկարկում՝ «Դասադուլ», «Արցախ»:
«Արցախը մեռնում է, այնտեղ 120 հազար հայերի ցեղասպանություն է տեղի ունենում, դուրս եկեք փողոց: Երեխաներ են զոհվել: Հայաստանը պետք է տեր կանգնի իր 120 հազար քաղաքացիներին»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի վրա։ Ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է 32, վիրավորվել՝ 200 մարդ։ Հազարավոր քաղաքացիներ երեկ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից։
Բաքվում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու գործողություններն անվանել են «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառում»։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



