jkjhkjhkj

21-09-2023 13:39 878

Ադրբեջանի մի շարք պետական ​​կառույցներ կիբերհարձակումների են ենթարկվել Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների մեկնարկից հետո»։ Այս մասին հայտարարել է Կապի և տեղեկատվական անվտանգության հատուկ ծառայության պետական ​​գործակալության ղեկավար Թուրալ Մամեդովը՝ Ադրբեջանի կիբերանվտանգության օրերին (ICSD 2023) նվիրված համաժողովի ժամանակ, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Վայրկյանում ավելի քան 4 միլիոն DDoS հարձակում է գրանցվել նախագահի պաշտոնական կայքում։ Մեր սպասարկող մասնագետները շարունակում են ինտենսիվ ռեժիմով աշխատել այս ուղղությամբ»,- ընդգծել է նա։

«Հրապարակ օրաթերթ»

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր