jkjhkjhkj

26-09-2023 14:27 706

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների համար:

Այս մասին շեշտել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Բռնագաղթված փախստականներով լի մեքենաների «գետեր են հոսում» Հայաստան Լեռնային Ղարաբաղից ՝ իրենց պապենական հողից, իրենց տներից, համայնքներից, գյուղերից ու քաղաքներից, քանի որ ոչ ոք չերաշխավորեց նրանց իրավունքներն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում։ Սա 21-րդ դարում Ադրբեջանի իրականացված էթնիկ զտումների դասական դեպք է»,-նշել է Մարուքյանը:

Հատուկ հանձնարարություններով դեսպանը շեշտել է՝ կասկած չկա՝ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի այս արարքի համար։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր