jkjhkjhkj

25-10-2023 16:21 890

Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ, որպեսզի նրանց օգնի հակամարտությունը կարգավորելու հարցում, բայց որևէ էական առաջընթաց դեռ չկա։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ, ոչ։ Ստույգ ըմբռնում չկա։ Մենք շարունակում ենք մեր շփումները»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կա՞ արդյոք առաջընթաց Մոսկվան որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պատրաստման հարթակ օգտագործելու` ռուսական առաջարկի վերաբերյալ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր