27-10-2023 14:57
270
Ադրբեջանական ռեսուրսների համաձայն՝ ռուս խաղաղապահ զորախմբի մեքենաները դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի տարածքով։
Այս մասին հայտնում է «Բաղրամյան 26» «Տելեգրամ» ալիքը՝ նշելով, որ տրանսպորտային միջոցները Ադրբեջանի տարածքով հեռանում են առանց դրոշների՝ թողնելով միայն մեկը մեքենայի վրա, որը առաջնորդում է շարասյունը:
Տեղեկատվության հաստատում այլ աղբյուրներում առյժմ չկա:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով