jkjhkjhkj

16-11-2023 12:25 274

Առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կքնելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան։ ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի քննարկմանը հատարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, ՀՀ–ն չի կարող այդ պայմանագիրը ստորագրել միայնակ, և սրա համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը»,– ընդգծեց նա։

Թե ինչքանով է իրատեսական մինչև տարեվերջ կամ առաջիկա ամիսներին այդ պայմանագրի ստորագրումը, նա նշեց, որ խաղաղության երեք հիմնական սկզբունքներն, ըստ էության, համաձայնեցված են Ադրբեջանի հետ, և դա տեղի է ունեցել բանակցությունների ընթացքում մայիսի 14–ին և հուլիսի 15–ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ժամանակ։
«Ադրբեջանի հետ նաև համաձայնեցված է, որ ՀՀ–ն ու Ադրբեջանը միմյանց նկատմանբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են առաջիկայում ևս նման պահանջներ առաջ չքաշել»,– հատարարեց Փաշինյանը։

Ըստ նրա` մյուս կարևոր սկզբունքներն արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը ՀՀ կառավարությունը պատրաստ է րոպե առաջ սկսել և ակնկալում է տարածաշրջանային երկրների, միջազգային հանրության աջակցությունը։ Փաշինյանը նշեց, որ այս նախագծում արտահայտված են նաև ՀՀ–ի առաջ ստանձնված պարտավորություններն ու խոստումները։

«Թե ինչու մինչ այս պահն, ուրեմն, չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը։ Պատճառը, մեծ հաշվով, անվստահությունն է կողմերի միջև, քանի որ ամեն անգամ մենք Ադրբեջանին, երևի Ադրբեջանն էլ մեր հայտարարությունների մեջ տեսնում ենք վերը նշված պայմանավորվածությունների և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչը բացասաբար է անդրադառնում խաղաղության պայմանագրի տեքստի վրա»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։

Նա ավելացրեց, որ առաջիկայում մի քանի հարցի շուրջ հստակցումների կարիք կա, որոնցից մեկը պայմանագրի տեքստի` հնարավոր տարընթերցումների հաղթահարումն է։ Մյուսը, ըստ նրա, անվտանգության մեխանիզմների ստեղծումն է, որ պայմանագրի ստորագրումից հետո որևէ էսկալացիա տեղի չունենա։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր