«2024 թվականի ապրիլի 2-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի կողմից Փարիզում ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները ևս մեկ անգամ տարածաշրջանում ակնհայտ լարվածություն ստեղծելու Ֆրանսիայի ջանքերի վառ օրինակ են և խոչընդոտում են խաղաղ գործընթացը»,- ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Բաքվում նշել են, որ ֆրանսիական կողմը, որն իբր «իրականացնում է Հայաստանի լայնածավալ զինում և խրախուսում է միլիտարիզմը տարածաշրջանում, անընդունելի է Ադրբեջանին մեղադրել ագրեսիվ հռետորաբանության մեջ»։
«Այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատասխանատու դեր է խաղում որպես ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի կազմակերպիչ, մենք կարծում ենք, որ Ֆրանսիայի և ամբողջ աշխարհի համար ճիշտ կլինի խուսափեք երկրի հեղինակությունը խարխլելուն և մեր նախագահության դեմ ուղղված նման կոչերից»,- նշված է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
Նախօրեին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր. «Մենք Հայաստանի հասցեին ավելի ու ավելի շատ կեղծ մեղադրանքներ ենք տեսնում, թե իբր վերջինս պատասխանատվություն է կրում էսկալացիայի համար, չնայած Հայաստանը, հավանաբար, միակ երկիրն է, որը ցանկանում և փորձում է խուսափել հակամարտությունից այդ տարածաշրջանում»:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով