jkjhkjhkj

21-01-2025 15:38 67137

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիներն ապաշրջափակելու վերաբերյալ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում ընթացող բանակցությունների ընթացքում։

«Հարավային Կովկասում տնտեսական գրավչության բարձրացման հարցում Հայաստանի վճռորոշ մտադրության համատեքստում ուրախ եմ հաստատել Հայաստանի տեսլականը՝ ապաշրջափակելու բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները, որոնց իրականացումն ակնկալվում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում»,- նշել է Միրզոյանը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր