19-03-2019 12:23
3662
Մարտի 17-ին ավարտվեց «Մենք Փրոդաքշն» ընկերության կողմից ավանդական դարձած "Menq Production" amateur rapid chess CUP-ի մրցաշարը: Թվով 16-րդ սիրողական առաջնությանը մասնակցում էին ՀՀ ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների աշխատակիցները:
Մրցաշարի արդյունքներով՝ մասնակից 9 թիմերից Ամերիաբանկի թիմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ԱյԴի Բանկի թիմը, իսկ Ինեկոբանկը թիմային արդյունքով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



