jkjhkjhkj

28-03-2019 14:01 3251

 

Արցախում մարտի 27-ին հանդիսավոր պայմաններում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով «Տաշիր» ընկերությունը Արցախի 201 ընտանիքներում 2018թ.-ին ծնված չորրորդ երեխաներին 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգեւավճար է հանձնել:

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

Ներկաները երախտագիտություն են հայտնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի պատասխանատուներին և «Տաշիր Գրուպ» -ի հիմնադիր, բարերար Սամվել Կարապետյանին արդեն երրորդ տարին Արցախում կենսական նշանակության ծրագիրն իրագործելու համար, որից օգտվել են մոտ 650 ընտանիքներ:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մասնակցությամբ Արցախում իրականացվել ու իրականացվում են տասնյակ միլիոն դոլարների հասնող բարեգործական ծրագրեր ճանապարհաշինության, բնակարանաշինության, ջրամատակարարման, մշակույթի, առողջապահության ոլորտում՝ մասնավորապես Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի կառուցումն ու կահավորումը եւ այլն:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր