Ապրիլի 19-ին, ժամը 20.00-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կպատասխանի օգտատերերի հարցերին: Այդ մասին վարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել: Խնդրում եմ հարցերը գրել այս գրառման ներքո, կամ like-ել ձեզ դուր եկած հարցերը: Շնորհակալ եմ: Հանդիպում ենք ուրբաթ օրը ժամը 20.00: Լավ եղեք», - ասվում է Փաշինյանի գրառման մեջ։
Կարդացեք նաև` ՉԵՄ ՀՈԳՆԻ ԿՐԿՆԵԼ, ՈՐ ՄԻՏՔՆ Է ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՄԻԱԿ ՇԱՐԺԻՉԸ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



