jkjhkjhkj

18-04-2019 01:18 2893

 

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, աշխատանքը թողնելուց հետո հավանաբար կմեկնի Վաշինգտոն և կաշխատի Արժույթի միջազգային հիմնադրամում, հայտնում են FinNews.am-ի աղբյուրները:

Վարչապետը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի փոխարեն Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին նշանակելու առաջարկով: Արտակ Շաբոյանը զբաղեցնում է ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնը 2010 թվականից:

Նախքան հանձնաժողովում պաշտոնավարելը, Շաբոյանը եղել է ՊԵԿ փոխնախագահ, դրանից առաջ աշխատել է Կենտրոնական բանկում:

 

Կարդացեք նաև` ՏՄՊՊՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԱՅՏՆԻ Է

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր