jkjhkjhkj

23-02-2023 15:47 1363

Նախարար Վահան Քերոբյանը,  երեկ՝ փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չեխական առևտրատնտեսական կապերի խորացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի կիրառումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր