Ամերիաբանկը և VISA ընկերությունը համատեղ սկսել են քարտային արշավ:
2017թ. փետրվարի 23-ից ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում VISA քարտերով կատարելով 100,000 դրամին համարժեք գումարի չափով անկանխիկ վճարումներ` քարտապանները կմասնակցեն Ամերիաբանկի և VISA ընկերության արշավին:
Արշավի շրջանակներում կիրականացվի Եվրատեսիլի կիսաեզրափակչի 2 տոմսի խաղարկություն (յուրաքանչյուր տոմսը` 2 անձի համար):
Մրցանակի խաղարկությունը կկայանա 2017թ. ապրիլին:
Արշավի գործողության ընթացքում վարկային գիծ կամ օվերդրաֆտ ստացող հաճախորդներին տրամադրվում է առանց փաթեթի նոր VISA GOLD քարտ` 5,000 դրամ տարեկան սպասարկման վճարով: Արտոնյալ սակագինը գործում է քարտի գործողության բոլոր չորս տարիների համար:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



