07-03-2019 19:53 4940

 

IDBank-ը կանանց տոների առիթով անակնկալ ունի:

Մարտի 8-ից ապրիլի 7-ը IDBank-ի կին հաճախորդները կարող են զեղչերով օգտվել բանկային մի շարք ծառայություններից. անհամեմատ մատչելի սակագներ պահատեղերի վարձակալության համար, 50 % զեղչ վճարային քարտերի տարեկան սպասարկման համար՝ Visa Infinite` 50 000 դրամ, Visa Platinum` 25 000 դրամ, Mastercard Standard` 1 500 դրամ և Mastercard Gold` 5 000 դրամ: Բանկի կին հաճախորդների համար, վերը նշված ծառայություններից մեկից օգտվելու դեպքում, կբացվեն նաև բանկային և խնայողական հաշիվներ՝ հաճախորդի նախընտրած արժույթով և բոլորովին անվճար:

Բանկից նաեւ տեղեկացնում են, որ «Բարև Գարուն» ակցիայի շրջանակում IDBank-ի քարտերով վճարում կատարելիս՝ բանկի կին հաճախորդները զեղչեր կստանան նաև մի շարք սպասարկման կետերում։

«Բարև գարուն» ակցիայի ընթացքում բանկում զեղչով տրամադրվող ծառայությունների սակագները և մանրամասները, ինչպես նաև այլ հաստատությունների կողմից տրամադրվող զեղչերի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները՝ բանկի պաշտոնական կայքէջում. www.idbank.am հասցեով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր