Արարատբանկը կանանց գարնանային տոների առթիվ մարտի 7-ից ապրիլի 7-ը կտրամադրի նվերներ բանկի քարտերով ՀՀ տարածքում քանակով 8 ամենաշատ և ծավալով 7 ամենաշատ անկանխիկ գնումներ կատարած իգական սեռի քարտապաններին:
«Բանկի նվեր քարտերով 25.000-ական դրամական պարգևներ կտրամադրվեն 8 ամենաշատ քանակային գործարքներ իրականացրած իգական սեռի քարտապաններին, իսկ բրենդային խանութների նվեր քարտեր կտրամադրվեն ծավալային ամենաշատ գործարքներ կատարած 7 իգական սեռի քարտապաններին:
Ակցիան չի գործում բանկի բիզնես քարտերի համար և նշված ժամանակահատվածում կատարված կոմունալ վճարումների համար»,- տեղեկացնում են բանկից:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



