Հայբիզնեսբանկը գարնանային տոների կապակցությամբ իրականացնում է ակցիա և առաջարկում «ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» վարկատեսակը գործարար կանանց համար:
««ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» վարկատեսակն ունի բարենպաստ պայմաններ և հնարավորություն կտա կանանց, ովքեր հանդիսանում են ընկերության տնօրեններ կամ համահիմնադիրներ (50% և ավել)` ստանալ վարկ իրենց բիզնես խնդիրների լուծման և զարգացման համար»,-նշում են Հայբիզնեսբանկից:
Վարկը տրամադրվում է մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, առանց ֆինանսական վերլուծության, 8% տարեկան անվանական տոկոսադրույքով, մինչև 8,000 եվրո գումարով, մինչև 7 տարի մարման ժամկետով:
Բանկում վստահ են, որ ակցիան հնարավորություն կտա գործարար կանանց զարգացնել իրենց բիզնեսը և լինել ավելի մրցունակ:
Մանրամասները՝ այստեղ
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



