jkjhkjhkj

15-03-2019 11:50 9020

 

Մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայբիզնեսբանկից պլաստիկ քարտեր ձեռք բերած և/կամ ժամկետային ավանդ ներդրած ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան լրացնել «Երազանքների թերթիկ»՝ նշելով ցանկություն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար:

Բանկից նշում են, որ ցանկությունը պետք է լինի չափելի՝ չգերազանցելով 100 հազար դրամը, և իրագործելի: Ակցիայի ամփոփման ընթացքում լավագույն 15 ցանկությունները կիրագործվեն Հայբիզնեսբանկի կողմից:

Ակցիայի ընթացակարգային անխափանության և արդյունավետ կազմակերպման նպատակով գործելու է բանկի շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից կազմված հանձնաժողով, որն էլ կամփոփի եւ կընտրի 15 յուրահատուկ ցանկություն:

«Երազանքների ամիս» ակցիայի պայմանները չեն գործում նվեր քարտ ստացած կամ արտոնյալ պայմաններով քարտեր ձեռքբերած, ինչպես նաև ավանդային կամ քարտային պայմանագրի գործողության ժամկետը մինչև ակցիայի ամփոփումը դադարեցրած հաճախորդների համար:

Ակցիայի մանրամասներն՝ այստեղ

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր