Արդշինբանկը շարունակելով զարգացնել իր հեռահար բանկային ծառայությունները՝ ավելացրել է նոր գործառույթներ իր «Մոբայլ Բանկինգ» հավելվածում, մասնավորապես պարզ և անվտանգ PayX վճարման հնարավորությունը:
Ինչպես տեղեկացնում են Արդշինբանկից՝ առևտրի և սպասարկման կետերում PayX վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է հավելվածի «Գործարքներ» բաժնից ընտրել «PayX»-ը, կցել քարտը, սքանավորել QR կոդը և կատարել վճարումը` ընդամենը մեկ հպումով: Ընդ որում, հավելվածը հնարավորություն է տալիս վճարումն իրականացնել «ԱրՔա» համակարգի անդամ այլ բանկերի կողմից թողարկված վճարային քարտերի միջոցով նույնպես:
PayX վճարումներ ընդունող առևտրի և սպասարկման կետերի պարբերաբար համալրվող ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
«Ի լրումն վերոնշյալ գործառույթների՝ վերջին թարմացումների արդյունքում հավելվածի միջոցով արդեն հնարավոր է վճարել Երևանում գրանցված գույքահարկը, ինչպես նաև ինքնուրույն վերականգնել համակարգի ծածկագիրը:
Մոբայլ Բանկինգին միանալը անվճար է. համակարգում օգտատեր գրանցելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի 63 մասնաճյուղերից ցանկացածը»,-նշում են բանկից:
Նշենք, որ PayX ընկերությունը նորարարական ստարտափ է Հայաստանում, որը ստեղծում է մոբայլ վճարումների միասնական համակարգ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



