FinTech.am-ը վերլուծել է 2023 թվականի կրիպտոշուկան և կազմել հունիսի ամենահեռանկարային կրիպտոարժույթների ցուցակը:
Ripple (XRP)
ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) և Ripple-ի միջև դատավարության պատճառով XRP կրիպտոն կարող է զգալի աճ գրանցել: Ուստի հունիսին այն կարելի է գնել մատչելի արժքեքով:
Cardano (ADA) թիմը և World Mobile-ը օգտագործում են Cardano բլոկչեյնը գլոբալ ընդլայնման համար: Cardano-ի հիմնադիր Չարլզ Հոսկինսոնն ընդգծել է, որ ընկերությունը քրտնաջան աշխատում է Proof-of-Stake (PoS) հիմնական բլոկչեյնի զարգացման վրա, որն աջակցում է գործընկերների հետ գործարքներին և ապակենտրոնացված հավելվածներին (dApps): Դրանից բացի գործարքների ծավալի առումով գերազանց արդյունքներ է ցույց տալիս:
TRON-ին (TRX) վերջերս հաջողվել է գերազանցել մյուս բոլոր կրիպտո ակտիվները սոցիալական, շուկայական և գնային ակտիվության տեսանկյունից: Կրիպտոն առաջատար դիրք է զբաղեցրել AltRank-ում՝ լավագույն 5242 կրիպտոարժույթների ցանկում:
zkEVM-ի օպտիմալացումների և գործարքների վճարների 20% կրճատման մասին հայտարարությունից հետո, Polygon-ը (MATIC) առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, ամենայն հավանականությամբ, գնաճ կգրանցի:
Ledger-ի «սառը» պահեստավորման անվտանգության լուրջ բացը հայտնաբերելուց հետո նրա նախկին օգտվողները կարող են շատ լավ ընտրել Polkadot-ը (DOT) և դրա Vault հավելվածը: «Սառը» պահեստավորման այս լուծումը հաճախորդներին հնարավորություն է տալիս իրենց սմարթֆոնները վերածել կրիպտո դրամապանակի, ինչը կարող է մոտ ապագայում խթանել կրիպտոյի գնաճին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



