jkjhkjhkj

19-10-2023 14:05 434

Պետք է նվազագույնի հասցնել կանխիկով գործարքները, որովհետև նախ դա մեր քաղաքականությունն է և նաև թափանցիկության խնդիր կա։

Այս մասին կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով Արցախից տեղահանված 75-ից բարձր տարքիային խմբին հատկացվելիք 100․000-աական դրամները կանխիկ եղանակով վճարելու հանգամանքին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է համոզվենք, որ մեր հատկացրած ամեն լուման հասել է ճիշտ հասցեատերին։ Եթե մարդը ֆիզիկական և այլ սահմանափակումներ ունի, որտեղի՞ց երաշխիքը, որ այդ ամբողջ գումարը հասնում է իրեն։

Մենք բանկային քարտ պետք է թողարկենք իրենց համար, փողը փոխանցեցինք՝ պետք է համոզված լիենենք, որ գումարը իր մոտ է։ Ստացվում է, որ մենք այդ մարդկանց զրկում ենք հետվճարի համակարգից օգտվելուց։

Բոլորին բանկային քարտեր հանեք, կարող է տարիքով մարդ է, տեսողության հետ խնդիր ունի 1000 դրամը 10․000-ից դժվար է տարբերում, բայց այդ մարդկանց հարցը ո՞նց ենք լուծելու։ Եթե մարդը անձամբ չի կարող գործողություն անել, մեկ է այդ գործողությունը պետք է վստահի, ինչ տարբերություն կանխիկ դրամն է վստահում, թե՞ բանկային քարտը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր