jkjhkjhkj

08-11-2023 14:39 38

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է բնակչության այն խմբերի ցանկը, որոնց առողջության ապահովագրավճարն ամբողջությամբ կփոխհատուցի պետությունը։

2024 թվականի հուլիսից ապահովագրավճարը կփոխհատուցվի հետևյալ խմբերի համար.

1.մինչև 18 տարեկան երեխաներ,
2.առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկաններ,
3.առանց ծնողական խնամքի առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանները,
4.անժամկետ հաշմանդամություն ունեցող, ֆունկցիոնալության խորը, ծանր և միջին աստիճանի սահմանափակումով անձինք,
5.սոցիալական աջակցության համակարգում հաշվառված անձը (ընտանիքը)` կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում,
6.երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացվող զինծառայողներ,
7.Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք, բռնադատվածներ,
8.Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ։

2025 թվականից պետությունն առողջության ապահովագրավճարն ամբողջությամբ կփոխհատուցի հետևյալ խմբերի համար.
63 և դրանից բարձր տարիքի անձինք,
մինչև 2 տարեկան երեխա խնամող մայրեր (որդեգրողները),
3 կամ ավելի անչափահաս երեխայի խնամք իրականացնող ծնողներից (խնամակալներից) մեկը, ծնողներից (որդեգրողներից) մեկը, որն ունի հաշմանդամություն կամ հանդիսանում է հաշմանդամություն ունեցող անձի խնամողը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 2-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։ 2023 թվականը հայեցակարգում եղել է որպես նախապատրաստական աշխատանքների փուլ։ 2027–ից ՀՀ բոլոր քաղաքացիները առողջության ապահովագրություն կունենան։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր