jkjhkjhkj

18-09-2025 15:11 328

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից ստացվել է հաղորդում՝ Կոտայքի մարզում ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

Դեպքի առթիվ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Ա.Գ.-ն իրեն պատկանող հողամասում հորատված ապօրինի խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է։

Քաղաքացի Ա.Գ.-ի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 1 մլն դրամ:

Իրավախախտին ներկայացվել է նաև ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 57 600 դրամի չափով։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր