jkjhkjhkj

29-09-2025 12:05 403

Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 15 հատ Howo մակնիշի աղբատար նոր մեքենաներն արդեն Երևանում են:

Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:

«Այսօրվանից կմեկնարկի հանձնման-ընդունման գործընթացը: Մեքենաները տեխզննում անցնելուց և ԱՊՊԱ պայմանագիր ունենալուց հետո արդեն կանցնեն աշխատանքի»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանն էլ նկատեց՝ շատ կարևոր գնում էր, որն այս տարի իրականացվել է:

«Մենք փաստացի ամեն տարի մեր պարկը որոշ չափով թարմացնում ենք, և սա հերթական չափաքանակն է»,- ասաց Ավինյանը՝ կատակելով.

«Հովհաննեսների դուրը ոնց որ մի փոքր չի եկել, որ այս ավտոմեքենան էլ ենք Howo կոչում, բայց էնտեղ w-ով է, և, հետևապես, բոլոր համընկնումները պատահական են: Վստամ եմ, որ այս աղբատարները մեր քաղաքին լավ կծառայեն»:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր