jkjhkjhkj

02-02-2026 11:43 412

ԱՍՀ նախարարությունը տեղեկացնում է, որ Միասնական սոցիալական ծառայությունն աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում՝ գործատուների մոտ աշխատուժի պահանջարկը լրացնելու նպատակով՝ իրականացնելով հետևյալ գործառույթները․

տրամադրում է աջակցություն՝ աշխատուժի պահանջարկի լրացման համար,

տրամադրում է տեղեկատվություն՝ զբաղվածությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների մասին,

ստանում և տարածում է թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն,

կազմակերպում է թափուր աշխատատեղերի տոնավաճառներ,

ընտրում է գործատուի ներկայացրած չափորոշիչներին համապատասխան թեկնածուներ,

համապատասխան աշխատատեղը ներկայացնում է ընտրված թեկնածուներին։

«Այն գործատուներին, որոնք աշխատակիցների կարիք ունեն, խնդրում ենք գրանցել իրենց թափուր աշխատատեղերը www.e-work.am հարթակում կամ կապ հաստատել ՄՍԾ մոտակա տարածքային կենտրոնի կամ ՄՍԾ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության հետ՝ 060 65 27 17, 060 65 27 01 հեռախոսահամարներով։

Միասնական սոցիալական ծառայության կողմից գործատուներին մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր