«Ծնունդի գրանցումը, հայրության ճանաչումը, ամուսնություն/ամուսնալուծությունը, մահվան գրանցումը արդեն հասանելի են առցանց եղանակով»:
Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Վերջինս հավելեց՝ այդ համատեքստում թվայնացվել են նաև միլիոնավոր քաղաքացիական ակտեր՝ արխիվներն ավելի արդյունավետ պահպանելու և տրամադրելու նպատակով։
«Հիմա շատ քաղաքացիներ կարող են իրենց երեխայի ծնունդը գրանցել կամ հայրությունը ճանաչել էլեկտրոնային համակարգի միջոցով՝ առանց ֆիզիկապես գնալու վարչական ծառայություն, ինչը հեշտացնում է ծառայությունների մատուցումը և արագացնում գործընթացը»,- նշեց նախարարը:
Ըստ նրա՝ արդեն կան ամուսնության 173, ամուսնալուծության 66, հայրության ճանաչման 3 և անվանափոխության առցանց գրանցման 2 դեպքեր:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



