05-04-2019 13:11 1246

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով քրգործ է հարուցվել իր մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստով: Այդ մասին վարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:

Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,-ասվում է նրա գրառման մեջ:

Կարդացեք նաև` «ՍՊԱՅԿԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր