ԵՄ-ն Ուկրաինային եւ Մոլդովային կուղարկի 135 մլն եվրո, որը նախատեսված էր Ռուսաստանի եւ Բելառուսի hամար։ ԵՄ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ միջոցներն ուղղվում են NEXT ծրագրերի շրջանակում, որը կոչված է ամրապնդելու համագործակցությունը սահմանամերձ տարածաշրջանների միջեւ:
«Մեր միջտարածաշրջանային ծրագրերի շրջանակներում Ռուսաստանի եւ Բելառուսի հետ ավելի վաղ ծրագրված համագործակցությունը չեղարկելու որոշումը դաժան պատերազմի արդյունք է, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայի դեմ»,-ասել է եվրահանձնակատար Էլիզա Ֆերեյրան, հաղորդում է BBC-ը։
Նա հավելել է, որ միջոցներն ուղղվելու են Ուկրաինայի եւ Մոլդովայի գործընկերների հետ Եվրոպական տարածաշրջանների կապերի ամրապնդմանը: ԵՄ-ն բացատրում է, որ փողն օգտագործում են «համերաշխության գծեր» ստեղծելու համար (ուկրաինական պարենը Եվրոպա արտահանելու համար) ։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



