jkjhkjhkj

06-09-2023 10:43 612

Ռուսաստանը որոշել է երկարաձգել նավթի մատակարարումների կամավոր կրճատումն օրական 300 հազար բարելով (որը նախկինում ընդունվել էր մինչև սեպտեմբեր) մինչև 2023 թվականի վերջ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, փոխանցում է ТАСС-ը։

«Ռուսաստանը կերկարաձգի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարումների լրացուցիչ կամավոր կրճատումը օրական 300 հազար բարելով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի վերջը», - ասել է նա։

Նովակի խոսքով՝ նավթի մատակարարումների կրճատումը մինչև տարեվերջ երկարաձգելու որոշումը «ուղղված է ՕՊԵԿ+-ի երկրների կողմից ձեռնարկված նախազգուշական միջոցների ուժեղացմանը՝ նավթի շուկաներում կայունությունն ու հավասարակշռությունը պահպանելու համար»։

Դեռևս մարտին Ռուսաստանը սկսել է նավթի արդյունահանման կամավոր կրճատումը՝ փետրվարի միջինից օրական 500 հազար բարելով։ Այս կրճատման գործողության ժամկետը երկարաձգվել է մի քանի անգամ՝ նախ մինչև հունիսը ներառյալ, ապա մինչև 2023 թվականի վերջ։ Իսկ ՕՊԵԿ +-ի հանդիպումից հետո, որը տեղի ունեցավ հունիսի 4-ին Վիեննայում, արդյունահանման կամավոր կրճատման որոշումը երկարաձգվեց մինչև 2024 թվականի վերջ։

Օգոստոսին Ռուսաստանի Դաշնությունը, ի լրումն արդյունահանման կրճատման պարտավորությունների, սկսեց կրճատել նավթի մատակարարումները համաշխարհային շուկա ևս 500 հազար բարելով, իսկ սեպտեմբերին սկսեց կրճատել մատակարարումներն օրական 300 հազար բարելով:

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն անցած շաբաթ ասել է, որ Ռուսաստանն ՕՊԵԿ+-ի երկրների հետ նոր պարամետրեր է համաձայնեցրել՝ արտաքին շուկաներ ռուսական նավթի մատակարարումը նվազեցնելու համար։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր