jkjhkjhkj

07-09-2023 15:08 575

Քիշնեւի իրականացրած հաշվեքննությունը չի կարող որեւէ կերպ ազդել «Գազպրոմին» Մոլդովայի ունեցած 709 մլն դոլարի պարտքի չափի եւ հիմնավորվածության վրա, քանի որ այն իրականացվել է կողմերի միջեւ բոլոր պայմանավորվածությունների խախտմամբ, տեղեկացրել է «Գազպրոմի» մամուլի ծառայությունը։

Ընկերությունում նշել են, որ հաշվեքննիչի հաշվետվությունը չի ներկայացվել «Մոլդովագազ» ԲԸ դիտորդների խորհրդի հաստատմանը, ինչպես նախատեսված է «Գազպրոմի» եւ Մոլդովայի կառավարության միջեւ պայմանավորվածություններով։ Բացի այդ, հաշվեքննիչը եւ նրա սպասարկումների գնման տենդերի պայմանները միակողմանիորեն որոշել է մոլդովական կողմը՝ առանց «Գազպրոմի» եւ «Մոլդովագազի» հետ համաձայնեցնելու։

«Հաշվեքննիչի եզրահանգումները չեն կարող որեւէ կերպ ազդել նշված պարտքի չափի եւ հիմնավորվածության վրա, մանավանդ որ այն հաստատվում է «Գազպրոմի» եւ «Մոլդովագազի» կողմից մշտապես ստորագրվող փաստաթղթերում եւ միջազգային արբիտրաժի համապատասխան որոշումներում»,- ընդգծել են մամուլի ծառայությունում։

«Գազպրոմում» նաեւ նշել են, որ պատրաստ են այսուհետ եւս պաշտպանել իրենց իրավունքները «հնարավոր բոլոր միջոցներով»։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր