Պակիստանի պետական պարտքը ավելացել է 907 մլրդ պակիստանյան ռուփիով (204 մլն դոլար) եւ կազմել է 61,7 տրլն ռուփի (198,5 մլրդ դոլար)։ Այս մասին տեղեկացրել է իսլամական հանրապետության Պետական բանկը։
2022թ. նույն ամսի համեմատությամբ, երբ պարտքը կազմում էր 50,57 տրլն ռուփի (162 մլրդ դոլար), այն տարեկան հաշվարկով ավելացել է 22 տոկոսով։ Աճը տեղի է ունեցել խոշոր ներքին եւ արտաքին փոխառությունների հետեւանքով՝ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։ Արդյունքում՝ արտաքին պարտքը հասել է 39 տրլն ռուփիի (126,5 մլրդ դոլար), ներքինը՝ 22,7 տրլն ռուփիի (մոտ 73 մլդ դոլար)։ Պարտքի ավելացման վրա ազդել է նաեւ պակիստանյան ռուփիի արժեզրկումը։
Պակիստանի արժութային պահուստները հուլիսին ավելացել են՝ հասնելով 9,84 մլրդ դոլարի Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերի հատկացումից հետո։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



