jkjhkjhkj

11-09-2023 13:03 579

Տնտեսական վիճակը Եվրոպայում ավելի ծանր է, քան ԱՄՆ-ում, որտեղ գնաճը սկսել է նահանջել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Financial Times թերթի հարցազրույցում։

«Եվրոպայի մեծ մասն իրեն ավելի վատ է զգում, քան Միացյալ Նահանգները»,- ասել է նա։ Յելենը նաեւ նշել է ԱՄՆ եւ եվրոգոտու տնտեսական զարգացման տարբերությունները, որտեղ մտահոգությունները «տնտեսական աճի դանդաղման առիթով ավելի լուրջ են»։

Ֆինանսների նախարարի խոսքով՝ գնաճն ԱՄՆ-ում «իսկապես իջնում է», իսկ ազատումների թվաքանակը «աննշան ավելացել է»։

Ավելի վաղ Յելենը նշել էր, որ Միացյալ Նահանգներում ռեցեսիայի հավանականությունը նվազել է, բայց դա չի նշանակում, թե ռիսկ չկա։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր