Դանիան Ուկրաինային 830 մլն դոլարի ռազմական
օգնության փաթեթ է հատկացրել: Այդ մասին հայտնել են Դանիայի ֆինանսների նախարարությունից: Նշվում է, որ նոր փաթեթում կներառվեն տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, տանկային զինամթերք և զենիթային զենքեր։ «Որպեսզի Ուկրաինան շարունակի պաշտպանվել Ռուսաստանի անօրինական ներխուժումից, միանգամայն անհրաժեշտ է, որ այնպիսի երկրներ, ինչպիսին Դանիան է, շարունակեն ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,- հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարար Թրոելս Լունդ Պոուլսենը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



