Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել։ Վարչապետ Ֆումիո Կիսիդան ընդունել է նախարարների որոշումը, տեղեկացրել է Kyodo գործակալությունը։
Կիսիդան հանդիպելու է «Կոմեյտո» կուսակցության՝ կառավարող կոալիցիայում Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գործընկերոջ ղեկավարի՝ Նացուո Յամագուտիի հետ կառավարության կազմավորման հարցերի վերաբերյալ։ Դրանից հետո կձեւավորվի նոր կառավարություն, որի կազմը կհաստատի Ճապոնիայի կայսր Նարուհիտոն հատուկ արարողության ժամանակ։
Նոր կառավարությունում կփոխվի 19 նախարարից 13-ը, նրանցից 11-ը առաջին անգամ պաշտոն կստանա։ Հինգ նշանակում կստանան կանայք, ինչը առավելագույն ցուցանիշն է, ինչպես Սինձո Աբեի կառավարության երկրորդ կազմի պարագայում էր։
Անցած տարի Կիսիդան հայտարարել էր Ճապոնիայի կառավարության նոր կազմը։ Կառավարությունը թարմացնելու վարչապետի ցանկության մասին տեղեկացվել էր դեռ 2021թ. աշնանը։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



