jkjhkjhkj

14-09-2023 10:36 151

ԱՄՆ Գլխավոր հաշվետվողականության գրասենյակը պարզել է, որ գործազրկության ապահովագրավճարները, որոնք խաբեությամբ են տրվել կորոնավիրուսի համաճարակի ժամանակ, հասել են 135 միլիարդ դոլարի։

«COVID-19-ի պատճառով գործազրկության ապահովագրության ծրագրերում խարդախության չափը տատանվում է 100-135 միլիարդ դոլարի շրջանում: Սա համապատասխանաբար համարժեք է համավարակի ընթացքում գործազրկության ապահովագրության ընդհանուր նպաստների 11-15%-ին», – ասվում է զեկույցում:

Գործակալությունը պարզաբանել է, որ իր հաշվարկներն ընդգրկում են 2020 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի մայիս ընկած ժամանակահատվածը։ Միևնույն ժամանակ խոստովանում են, որ վնասի չափը ճշգրտել հավանաբար այդպես էլ չկարողանան:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր