jkjhkjhkj

14-09-2023 17:29 8

Coca-Cola զովացուցիչ ըմպելիքների ընկերությունը արհեստական բանականության տեխնոլոգիայի կիրառմամբ թողարկել է սահմանափակ քանակությամբ գազավորված ըմպելիք: Խմիչքը ստացել է Coca-Cola Y3000 անվանումը։

Արտադրողները ըմպելիքն անվանել են առաջին «ֆուտուրիստական» գազավորված ըմպելիքը և պնդում են, որ այսպիսին է ապագայի «համը»։

Y3000 ըմպելիքի բաղադրատոմսը ստեղծվել է երկու փուլով, և յուրաքանչյուր փուլում օգտագործվել են արհեստական բանականության տեխնոլոգիաներ։ Նախ բրենդի մասնագետներն ուսումնասիրել են սպառողների համային նախասիրությունները և թե ինչպես են տարբեր երկրների մարդիկ պատկերացնում ապագան։ Այնուհետև այս տեղեկատվությունը մշակել է արհեստական բանականությունը կողմից, որը ստեղծել է յուրահատուկ «համի պրոֆիլներ և համակցություններ»:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր