Մեծ Բրիտանիայի ֆինանսական ծառայություններ մատուցող Alpha Group ընկերությունը ձեռք կբերի Cobase-ի 85%-ը։
Cobase-ը ֆինթեք ընկերություն է, որը թույլ է տալիս բիզնեսին կառավարել իրենց բանկային հարաբերությունները, հաշիվները և գործարքները մեկ ինտերֆեյսից:
Cobase-ը հիմնադրվել է 2017 թվականին ING Ventures-ի կողմից 7,5 միլիոն եվրո ֆինանսավորմամբ՝ այն բանից հետո, երբ հայեցակարգը հաջողությամբ ապացուցվել է ING Accelerator ծրագրում: 2020 թվականի հունիսին ընկերությունը հավաքել է լրացուցիչ 10 միլիոն եվրո՝ Nordea (Ֆինլանդիա) և Credit Agricole (Ֆրանսիա) բանկերի աջակցությամբ:
«Մենք համոզված ենք, որ այն ապագայում հետաքրքիր նոր հնարավորություններ կբացի մեր հաճախորդների, գործընկերների և թիմի համար: Բոլոր ծառայությունները, որոնք մենք ներկայումս առաջարկում ենք, ուժի մեջ կմնան ինչպես առկա, այնպես էլ նոր հաճախորդների համար։ Մենք անհամբեր սպասում ենք առաջիկայում լրացուցիչ գործառույթներ, ապրանքներ և ծառայություններ ներկայացնելուն»,- ասել է Cobase-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Խորխե Շաֆրաադը։
Գործարքի ֆինանսական պայմանները դեռ չեն հրապարակվում
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am