jkjhkjhkj

15-09-2023 13:13 110

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկով ամերիկացիների ամենահարուստ 0,01%-ից պահանջվում է առնվազն 25% հարկ վճարել։ Կբարձրացվի նաև 400.000 դոլար վաստակող ամերիկացիների հարկային դրույքաչափը՝ 37%-ից մինչև 39,6%:

Ներդրողները, որոնք վաստակում են առնվազն 1 միլիոն դոլար, ստիպված կլինեն այդ 39,6%-ը վճարել իրենց երկարաժամկետ ներդրումներից, որոնք հարկվում են 20%-ով: Կորպորատիվ հարկի դրույքաչափը 21%-ից կբարձրանա 28%-ի՝ չեղարկելով Թրամփի ստորագրած հերթական հարկային փոփոխությունը:

Բայդենը նաև կոչ է արել դադարեցնել հարկային արտոնությունները մասնավոր կապիտալի ֆոնդերի կառավարիչների, նավթային ընկերությունների, ինչպես նաև կրիպտոարժույթի և անշարժ գույքի ներդրողների համար:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր