jkjhkjhkj

15-09-2023 14:40 107

ԱՄՆ-ում երեք խոշոր ավտոարտադրող ընկերությունների՝ General Motors-ի, Ford-ի և Jeep-ի գործարանների աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24-ի հրապարակումը։

Ընկերությունների՝ Միսսուրիում, Միչիգանում և Օհայում գտնվող երեք գործարաններում գործադուլ է սկսվել միաժամանակ՝ ավտոարտադրողների միացյալ արհմիության 88-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ․ ընկերությունների և աշխատակիցների միջև 4 տարով կնքված պայմանագրերի ժամկետը լրացել է սեպտեմբերի 14-ին՝ ժամը 23։59-ին։

Գործադուլին մասնակցում է ավտոարտադրության ոլորտի շուրջ 13 000 աշխատող։

Եթե գործադուլները երկար տևեն, ապա մեքենաները սրահներում կարող են սպառվել, և գները կարող են բարձրանալ։

Արհմիությունում հայտնել են, որ եթե ընկերություններն ավելի լավ առաջարկներ չանեն, ապա գործադուլներին ավելի շատ գործարաններ կմիանան։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր