jkjhkjhkj

20-09-2023 12:39 617

Բրազիլիայի իշխանությունները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ծավալած ռազմական գործողությունների և խաղաղ բնակչության վրա դրանց ազդեցության առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության շուրջ հայտարարություն է տարածել։

«Բրազիլիայի կառավարությունը շարունակում է հավատալ, որ երկարաժամկետ լուծման հասնելու լավագույն տարբերակը խաղաղ բանակցություններն են, հատկապես՝ առկա երեք բանակցային հարթակներում (Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն)», - մեջբերում է ТАСС-ը հատված հայտարարությունից։

Բրազիլիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելել է, որ երկիրն ուշադիր հետևում է հումանիտար իրավիճակին «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մնացած անդամների հետ միասին»։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք։ Սեպտեմբերի 20-ին մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր