jkjhkjhkj

21-09-2023 14:04 425

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը չորեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է համաներում կիրառել Լեռնային Ղարաբաղի հայերի համար, տարածաշրջանից հեռանալ ցանկացողներին պետք է տրամադրվեն բոլոր պայմաններն ու հնարավորությունները անվտանգ և կամավոր մեկնելու համար, Բրյուսելում լրագրողներին հայտնել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Միշելի հեռախոսազրույցը Ալիևի հետ տեղի է ունեցել նախօրեին, սակայն Եվրախորհրդի ղեկավարի մամուլի ծառայությունը զրույցի մանրամասներ չի հայտնել։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր