jkjhkjhkj

22-09-2023 15:44 531

Եկեք խոսենք Իսրայելում ադրբեջանական լոբբինգի մասին։ Ես երկար ժամանակ չէի խոսում այս մասին, քանի որ որպես լրագրող Իսրայելում հսկայական ճնշում էի զգում, բայց չեմ ուզում լռել այդ մասին։ Այս մասին իր X միկրոբլոգում գրում է իսրայելցի լրագրող Էմիլի Շրյոդերը, հայտնում է news.am-ը։

«Ադրբեջանը մեծ ներդրումներ է կատարել Իսրայելում կառավարության և հասարակայնության հետ կապերի մակարդակով լոբբինգի համար: Նրանք նույնիսկ տուրիստական շքեղ կենտրոն ունեն Թել Ավիվի լողափին: Սա Իսրայելին «սատարող» բռնապետ Ալիևի հայտնի մարտավարությունն է։

Իմ տեսած ամենատհաճ մարտավարություններից մեկը լրագրողների, հասարակական գործիչների և լրատվամիջոցների կաշառքն է։ Անձամբ ես ականատես եմ եղել իսրայելական լրատվամիջոցներին ադրբեջանական լոբբիի կողմից արված միանգամայն սուտ հայտարարությունների, որոնք նաև ճնշում և հետապնդում են իսրայելցի լրագրողներին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի մասին բարձրաձայնելուն: Սա «դաշնակցի» և, իհարկե, մամուլի ազատությունը հարգող ժողովրդավարական երկրի պահվածք չէ:

Որպես լրագրող, ինձ բազմիցս հրավիրել են Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորվող «ուսումնական շրջագայությունների» (որից ես հրաժարվել եմ): Ես գիտեմ դեպքեր, երբ Ադրբեջանի կառավարությունը «կարևոր մարդկանց» այցի ժամանակ բառացիորեն ոսկյա զարդեր է նվիրել։ Սա նրանց ռազմավարական մոտեցումն է. խաբել հիմնական լրագրողներին և հասարակական գործիչներին և ռմբակոծել նրանց կեղծ տեղեկություններով:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր