jkjhkjhkj

09-10-2023 12:38 560

Դիվանագիտությունն ու մաթեմատիկան միշտ չէ, որ համընկնում են, ուստի հիմա չէի խոսի տոկոսների, բաժինների և նման բաների մասին, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` պատասխանելով մինչև 2023 թվականի վերջ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականության մասին հարցին։

«Խաղաղության պայմանագրի նախապատրաստումն ու ստորագրումը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզի» կարևոր մասերից մեկն է, որը մշակել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները։ Մենք միշտ եղել և պատրաստ ենք օգնել Ադրբեջանին և Հայաստանին այս փաստաթուղթը մշակելու փոխադարձ ընդունելի հիմունքներով, որպեսզի այն իսկապես լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն, հավասարակշռված, երկարաժամկետ խաղաղ կարգավորում երաշխավորող փաստաթուղթ։

Մենք ելնում ենք խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հայ բնակչության հուսալի իրավունքների և անվտանգության ապահովման թեման հստակ սահմանելու անհրաժեշտությունից և կողմերին ներկայացրել ենք որոշակի պատկերացումներ այս առնչությամբ։ Հուսով ենք, որ դրանք պահանջված կլինեն, ինչպես պահանջված կլինի մեր տեսակետը, որ մեզ անհրաժեշտ են մեխանիզմներ՝ աջակցելու ստորագրված խաղաղության պայմանագրի հետագա իրականացմանը։ Այնպիսի մեխանիզմ, որը վնաս չի հասցնի Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և անկախությանը»,- ասել է Գալուզինը RBC-ին տված հարցազրույցում։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր