Մեծ Բրիտանիան եւ հյուսիսատլանտյան մյուս դաշնակիցները հայտարարել են 100 մլն ֆունտի (123 մլն դոլար) ռազմական օգնության նոր փաթեթի մասին, տեղեկացրել է AFP-ն։
Փաթեթում ներառված են սարքավորումներ, որոնք կօգնեն ուկրաինացի զինվորներին անցնել ականադաշտերով եւ գետերով ու ջրափոսերով, տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
Դրանում ներառված են նաեւ ծանր տրանսպորտային միջոցներ, որոնք կարող են քանդել ռուսական ոչ պայթյունավտանգ խոչընդոտները եւ կօգնեն Ուկրաինային պաշտպանական դիրքեր կառուցել՝ կրիտիկականորեն կարեւոր ազգային ենթակառուցվածքի պաշտպանության համար։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



