jkjhkjhkj

11-10-2023 14:39 613

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել եկամուտների օրինականացման (լվացման) ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին համաձայնագրի նախագծին եւ կառաջարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հաստատել փաստաթուղթը:

Համաձայնագրի նախագծի համաձայն՝ կենտրոնի շրջանակներում ԱՊՀ երկրների ֆինանսական հետախուզությունները կզբաղվեն հանցավոր եկամուտների լվացման, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի վերազգային մոնիտորինգով։ Նախատեսվում է նաեւ երկրների միջեւ համապատասխան տվյալների եւ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման տեղեկատվական համակարգ ստեղծել։

Կենտրոնի օպերատորը կլինի Ռոսֆինմոնիտորինգը։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր