Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել խաղաղ բնակիչների տառապանքները թեթևացնելու և հակամարտության դեէսկալացիայի համար: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Փոխադարձ շահագրգռվածություն է արտահայտվել հետագայում ևս փոխգործակցել Ռուսաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների տարհանման, ինչպես նաև Գազայում պահվող իսրայելցիների ազատ արձակման հարցերում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները»,-ասված է հաղորդագրության մեջ։
Պուտինը վերահաստատել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով չընդունելու և դատապարտելու սկզբունքային դիրքորոշումը:
Բացի այդ, կարևորել է, որ ահաբեկչական սպառնալիքներին հակազդելը ծանր հետևանքներ չառաջացնի քաղաքացիական բնակչության համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ 50 րոպե զրուցել է հեռախոսով։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



