jkjhkjhkj

15-12-2023 14:10 668

ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել 2024 ֆինանսական տարվա համար երկրի պաշտպանական բյուջեին, հայտնում է Ինտերֆաքսը:

2024 ֆինանսական տարվա բյուջեի վերջնական համաձայնեցված տարբերակը նախատեսում է պաշտպանության ֆինանսավորում 886 մլրդ դոլարի չափով, ինչը 28 մլրդ դոլարով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Այժմ փաստաթուղթը պետք է քվեարկության դրվի Ներկայացուցիչների պալատում: Օրենսդիրներն ակնկալում են, որ բյուջեն մինչև շաբաթվա վերջ հավանության կարժանանա նաև Ներկայացուցիչների պալատում, և այն կստորագրի նաև նախագահ Ջո Բայդենը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր