jkjhkjhkj

05-01-2024 10:01 606

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) սկսում է 109 եվրոպական բանկերի կիբերդիմակայունության գնահատումը։

Ըստ Bank Info Security-ի տվյալների, բանկերը պետք է խոցելիության եւ արձագանքման թեստերն անցնեն մինչեւ 2024 թվականի երկրորդ կիսամյակ:

ԵԿԲ-ն ձեռնարկելու է թեստային կիբերհարձակումներ՝ նպատակ ունենալով ամբողջ խորությամբ ուսումնասիրել բանկերի արձագանքման եւ վերականգնման հնարավորությունները:

Սթրես-թեստերի յուրահատկությունը կայանալու է նրանում, որ դրանց կմասնակցեն նաեւ ծառայություններ մատուցողները:

«Բանկերը փորձում են խնայողություններ անել՝ արտապատվիրելով իրենց ՏՏ գործընթացների մի մասը, ինչը միշտ չէ, որ համատեղելի է ռիսկերի ռացիոնալ կառավարման հետ: Բանկերը պետք է գիտակցեն արտապատվիրակման հետ կապված ռիսկերը»,- ասել է ԵԿԲ վերահսկիչ խորհրդի անդամ Անելի Տուոմինենը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր