jkjhkjhkj

16-01-2024 13:17 702

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որն այժմ 4 տարբեր դատապրոցեսներում է ներգրավված, հաղթանակ է տարել Այովա նահանգում հանրապետականների ներկուսակցական առաջին ընտրափուլում: Թրամփը հավաքել է ձայների 50 տոկոսից ավելին:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ Թրամփի վճռական և պատմական հաղթանակն ավելի միասնական կդարձնի հանրապետականներին և կմոտեցնի նոյեմբերի 5-ին նախատեսված ԱՄՆ նախագահի ընտրություններում վերջնական հաղթանակի:

Փրայմերիզի արդյունքներով չորրորդ տեղը զբաղեցրած հանրապետական Վիվեկ Ռամասվամին հայտարարել է ընտրապայքարից դուրս գալու և Դոնալդ Թրամփին լիակատար աջակցության մասին:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր